Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:03

Անմխիթար վիճակում գտնվող անցումը նոր կյանք ստացավ. ԱՆՑՈՒՄ N1-ի հանդիսավոր բացումը (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօրվանից Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, կգործի ԱՆՑՈՒՄ N1-ը, որը գտնվում է  Մաշտոցի պողոտայի, Արամի, Բյուզանդ և Սարյան փողոցների խաչմերուկում:  Այսօր տեղի ունեցավ ԱՆՑՈՒՄ N1-ի պաշտոնական բացումը: 

«Տաշիր» ընկերությունների խմբի շնորհիվ տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող անցումը նոր շունչ ու կյանք է ստացել: Այն վերածվել է առևտրային գոտու, որտեղ մեր քաղաքացիներն ու մայրաքաղաքի հյուրերը կարող են մի ամբողջ օր անցկացնել, կատարել գնումներ ու համեղ սնվել: Նշենք, որ անցումը գերժամանակակից է: Այն հագեցած է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված  նոր սերնդի սանդուղքներով:

Բացման արարողությանը ելույթով հանդես եկավ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ողջունելով հյուրերին ու շնորհավորելով երևանցիներին՝ նա շեշտեց.

«Հարգելի՛ երևանցիներ, այսօր, որպես երևանցի, որպես մայրաքաղաքի բնակիչ, շատ ուրախ եմ այն նվերի համար, որը «Տաշիր գրուպը» տվել է Երևանին: Հիմա էլ կան անցումներ, որոնք կորցրել են իրենց տեսքը: Մենք հույս ունենք, որ հետագայում, նայելով «Տաշիր գրուպ»-ի կատարած աշխատանքին՝ այս օրինակով ներդրողները ոչ թե միայն իրենց համար բնակելի տներ կկառուցեն, այլ քաղաքին այսպիսի նվերներ կանեն»:

Այնուհետև «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը և Մկրտիչ Մինասյանը կտրեցին ԱՆՑՈՒՄ N1-ի կարմիր ժապավենը՝ հրավիրելով ներկաներին ծանոթանալու առևտրի գոտուն:

Հյուրերի շարքում կային նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, դերասաններ ու այլ հայտնի հյուրեր:

Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը երկու տարի առաջ հայտարարեց անցումը կապիտալ վերանորոգելու իր մտադրության մասին: Այս մասին նա նշել էր «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից կառուցված ժամանակակից «Նոր Երևան» այգու բացման արարողությանը, որին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Վերակառուցված ԱՆՑՈՒՄ N1-ը

 

ԱՆՑՈՒՄ N1-ի պաշտոնական բացման հյուրերը

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+