«Տարվա լավագույն կամավոր 2020» մրցանակին է արժանացել 17 կամավորական նախաձեռնություն։ «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարարկական կազմակերպությունն ամեն տարի ընտրում է լավագույններին. տեղեկացնում են «Հայ կամավորների բանկ» ՀԿ-ից:
Այս տարի մրցանակներն ստացել են այն կամավորական նախաձեռնությունները, որոնք համավարակի ու պատերազմի ընթացքում աչքի են ընկել ակտիվությամբ, ավելի լայն աջակցություն ցուցաբերել մարդկանց։ Նախաձեռնությունների մի մասը հիմա էլ շարունակում է զբաղվել կամավորական գործունեությամբ:
«Սկզբունքը եղել է հետևյալը. որքան մեծ ազդեցություն է ունեցել, որքան շատ մարդիկ են օգտվել օգնությունից և որքան շատ մարդիկ են՝ կամավորներ են ներգրավվել նախաձեռնությունում»,- ասել է «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Մարինե Եղոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







