Նոր կորոնավիրուսային համավարակը (COVID-19) 21-րդ դարի ամենախոշոր մարտահրավերներից է. տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Աշխարհում արդեն վարակվել է ավելի քան 120 մլն մարդ, մահացել՝ 2.6 մլն: Հաշվի առնելով վարակի հարուցչի փոփոխականությունը` հարց է առաջացնում կորոնավիրուսով պայմանավորված կրկնավարակի հավանականությունը, որի կապակցությամբ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվել է արձանագրված կորոնավիրուսային վարակի ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական դեպքերի համաճարակաբանական հետազոտություն։
Հետազոտությունն իրականացվել է ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական արդյունքով 73 անձանց շրջանում, որոնց մոտ հետազոտություններն իրականացվել են 90 օր միջակայքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







