Կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով, առողջապահության նախարարի հրամանի համաձայն, ՀՀ 72 բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կարողությունների համաճարակաբանական դիտարկում է իրականացվել:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք բժշկական կազմակերպություններում չեն պահպանվում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման սահմանված անվտանգության կանոնները:
Մասնավորապես.
1. գրեթե բոլոր բժշկական կազմակերպություններում առկա էին մարդկային կուտակումներ, ԲԿ-ի մուտքերի, վճարման տեղեկատվության տաղավարների, սպասասրահների մոտ միմյանցից առնվազն 1.5 մետր հեռավորություն ապահովող գծանշումները կամ բացակայում էին կամ ունեին թարմացման կարիք,
2. բուժաշխատողների կողմից պատշաճ կերպով չեն կիրառվում անհատական պաշտպանիչ միջոցները, դրանք կիրառվում են մասնակի միայն դիմակի տեսքով կամ կիրառվում են բազմակի, ինչը չի կարող պաշտպանել բուժաշխատողներին մասնագիտական վարակումից,
3. ընդունարաններում և բաժանմունքներում տարանջատված չեն մաքուր և վարակիչ գոտիները,
4. պացիենտներից հետո օգտագործված ցածր ռիսկայնությամբ գործիքները չեն ախտահանվում 70 C0-ի էթիլ սպիրտով, որոշ բժշկական կազմակերպություններում կիրառվող ախտահանիչները չունեն ԱՆ հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







