Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր մարզային կառույցների անդամների հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«ՀՅԴ մարզային կառույցների հետ քննարկում ենք ստեղծված իրավիճակը, մեր անելիքները և պլանավորում առաջիկա օրերին մարզային այցելությունները: Պայքարը շարունակվում է»,- գրել է Սաղաթելյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







