Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու. Էդմոն Մարուքյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետները բանակցությունների արդյունք են: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա առաջարկել է, որպեսզի գոնե մինչև հունիսի 1-ն ավարտված լինեն արտահերթ ընտրությունները, սակայն, իշխանությունը չի համաձայնել: Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ իշխանությունն առաջարկել է ավելի ուշ՝ հոկտեմբերին անցկացնել արտահերթ ընտրությունները, իսկ այս տարբերակը խորհրդարանական ընդդիմությունը չի ընդունել: Բայց եկել են ընդհանուր հայտարարի, որ հունիսի 20-ին անցկացվեն արտահերթ ընտրություններ:

Մարուքյանը նշել է, որ իրենց նախկին պահանջը չի կատարվել, և երկիրը ներքաղաքական ճգնաժամից հանելու համար ստիպված այս ճանապարհով են գնում:

«Նախկինում եղել է պահանջ, որ վարչապետը հրաժարական տա և ընտրենք անցումային վարչապետ և հենց նա էլ կազմակերպի ընտրությունները, բայց այդ առաջարկը կյանքի չի կոչվել: Միակ ճանապարհը մնացել է այն, որ վարչապետը հրաժարական տա և կազմակերպվեն ընտրություններ, այլ տարբերակ այս պահին չկա: Այս տարբերակն ընդունելի՞ է, թե՞ ոչ, այս հարցն այլընտրանք չունի»,- շեշտել է նա:

ԱԺ երրորդ ուժի ղեկավարը դժվարանում է ասել` ընտրություններն արդա՞ր են անցկացվելու, թե՝ ոչ: Նրա կարծիքով՝ այդ հարցի լուծման պատասխանատվությունն իշխանության ուսերին է դրված:

«Իշխանության պարտավորությունն է հավասար մրցակցային պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար: Իշխանությունը պարտավոր է  նաև ընտրակեղծիք անողներին բռնել և դատել՝ թույլ չտալով ընտրակաշառքի բաժանումը: Պետք է նաև նշեմ, որ լավ Ընտրական օրենսգրքով կարելի է  վատ ընտրություններ կազմակերպել և հակառակը: Կարևորը քաղաքական կամքն է, որ այդ ընտրությունները կազմակերպվեն»,- նկատել է նա:

ԼՀԿ նախագահը, սակայն, համոզված է՝ իշխանությունն այլևս չի կարող վերարտադրվել, որովհետև կորցրել են իրենց վստահությունը:

Էդմոն Մարուքյանը վստահ է՝ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու:  

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+