Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունը՝ ջուր մատակարարելու համար այն բնակավայրերին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով մնացել են առանց ջրամատակարարման, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ ավելի վաղ պոմպակայանում շինարարական աշխատանքները դադարեցվել էին կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվելու պատճառով:
«Շինարարական աշխատանքների վերսկսումը հնարավոր դարձավ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում` Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ:
Պոմպակայանի շահագործումից հետո դրա հզորությունը կբավականացնի գյուղատնտեսական հողերի ոռոգմանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







