Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:45

Հոգեբանական վերականգնման ծառայություն մատուցելու համար հայտարարված մրցույթի հաղթողը հայտնի է

Հոգեբանական վերականգնման ծառայություն մատուցելու համար հայտարարված մրցույթի հաղթողը հայտնի է

Ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման նպատակով մասնագիտական թիմ ձևավորելու համար ՀՀ կառավարության որոշմամբ ԱԻՆ-ի կողմից փետրվարի 17–ին հայտարարված մրցույթին մասնակցել են «Մելքոնյան Վարժարան» ՍՊ ընկերությունը և Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը: Գնային առաջարկ պարունակող հայտերը բացվել են էլեկտրոնային եղանակով՝ 04.03.2021թ., ժամը 16.00-ին. հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 41-րդ կետով` մարտի 10-ի նիստը կասեցվել է մեկ աշխատանքային օրով, մասնակիցներին ծանուցվել է՝ սահմանված ժամկետում շտկել ներկայացված փաթեթներում արձանագրված անհամապատասխանությունները։ Մասնակիցների հայտերը գնահատվել են բավարար:

Մարտի 16-ին մրցույթին մասնակցած երկու կազմակերպությունների՝ Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի և «Մելքոնյան Վարժարան» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հրավիրվել են գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների: Արդյունքում՝ ընտրված մասնակից է ճանաչվել Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+