Արցախի փրկարար ծառայության ջոկատներն այսօր անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են իրականացնում Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշեց, որ Հադրութի շրջանում մարտի 16-ին իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ այդ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







