Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար Մհեր Ղուկասյանը փրկարար ջոկատների հետ ամենօրյա ռեժիմով անց է կացնում տեսական դասընթացներ, որի ժամանակ փորձառու և փորձուսում անցնող ապագա փրկարարներին ուսուցանվում է արտակարգ իրավիճակներում փրկարարի գործառույթները:
Դասընթացները տարվում են յուրաքանչյուր հերթափոխի հետ՝ խմբի և ջոկի հրամանատարների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է ԱԻՊԾ-ն:
«Երիտասարդները մասնակցել են նաև գործնական դասընթացի, որի ժամանակ ցույց է տրվել պարանով բարձրանալը և իջնելը, գետանցման ձևերը, ինչպես նաև վերելք ժումարով, իջնում՝ ությակով:
Առաջիկայում՝ եղանակի տաքացման հետ, նախատեսվում է ցուցադրել նաև այլ ուսումնական դասընթացներ՝ լեռնաանտառային գոտիներում»,- հայտնել են ծառայությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







