Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի ընտանիքի երկու անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի ավարտից հետո ականապայթյունների հետևանքով մահացել է 12 ադրբեջանցի, 14-ը վիրավորվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







