ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը, որում ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռ չընդգրկված տարրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նախագծի նպատակներն էին ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունավետ պահպանումն ու հանրահռչակումը, արժեքների՝ սերնդեսերունդ փոխանցումն ու դրանցով ոգեշնչումը:
Նախագծի «Հայաստանի օրեր» միջոցառման շրջանակում ներկայացվել են հայկական
ասեղնագործության, փայտի գեղարվեստական մշակման և ուտելի բույսերի մասին՝ առանձին-առանձին անդրադառնալով յուրաքանչյուր տարրի յուրահատկություններին:
Տեղափոխությունների ընթացքում Բուլղարիայում հաստատվել են տարբեր
մասնագիտությունների տեր հայ արհեստավորներ, որոնք իրենց ստեղծագործական գործունեության ընթացքում ոչ միայն պահպանել են հայկական մշակույթի բնորոշ տարրերը, այլև մեծ ներդրում են ունեցել տեղական մշակութային ժառանգության պահպանության և մշակութային փոխազդեցությունների գործընթացներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







