Հայփոստը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ թույլտվություն է ստացել էլեկտրոնային փող թողարկել ու սպասարկել: Այս մասին հայտնում է Հայփոստը։
«Այսպիսով, բոլոր փոստային բաժանմունքներում կենսաթոշակների վճարումները կիրականացվեն նաև անկանխիկ եղանակով՝ էլեկտրոնային դրամապանակի միջոցով:
Հարգելի շահառուներ, հաջորդիվ մեր էջում մանրամասն կպարզաբանենք որոշման հետ կապված փոփոխությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







