Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:04

Քաղաքագետը՝ ԱԳՆ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքին։ Նա գրել է․ 

«Եթե ուզում ենք մեր ԱԳՆ-ն առավել էֆեկտիվ աշխատի, մենք պետք է նրան օժտենք հետևյալ ֆունկցիաներով։

1. Մեր ԱԳՆ-ն Հայաստանի արտաքին քաղաքականության կուրատորը պետք է լինի։ Ոչ միայն դիվանագիտության, այլև ամբողջ արտաքին քաղաքականության։ Նրա ընդհանուր կուրացիայի տակ պետք է լինեն նաև պառլամենտական, եկեղեցական, ռազմական դիվանագիտությունը և այլն։ Սա պարտադիր նախապայման է:

2. Առանց ԱԳՆ-ի հետ համաձայնեցված տեքստի, որևէ պատգամավոր չպետք է որևէ ելույթ ունենա միջագային հարթակներում, որևէ վարչություն չպետք է Բրյուսելում կամ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հարց քննարկի՝ առանց ԱԳՆ ընդհանուր ուղենիշների։

3. ԱԳՆ-ն պետք է «աշխատեցնի» նաև վարչապետին։ Մշտապես պետք է ասի՝ այս մարդու հետ խոսի, նրա հետ մի խոսի, սա ասա, սա մի ասա։ Ամեն վարչապետ չէ, որ կարող է արտաքին քաղաքականությունից գլուխ հանել և դա փաստ է։ Դրա համար էլ պետք է նրան մշտապես ուղղորդել, նրա արտաքին քաղաքական աշխատանքը համակարգել։

4. ԱԳ նախարարը պետք է լինի երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Հեղինակություն, ցանկալի է ոչ կադրային դիվանագետ՝ քաղաքական ծանրքաշային:

5. ԱԳՆ-ն յուրաքանչյուր գերատեսչությունում պետք է ներկայացուցիչ ունենա՝ համակարգելու արտաքին կապերի բլոկը:

6. Դեսպաններ պետք է նշանակվեն լավագույնները՝ անկախ դիվանագետ լինելու հանգամանքից:

7. Դիվանագետների հետ՝ մինչ գործուղման մեկնելը, պարտադիր պետք է աշխատեն ընդունող երկրի վերաբերյալ մասնագետներն ու ԱԱԾ-ն:

8. Ոչ ոք այդքան ընդհանրություն չունի, որքան ԱԱԾ-ն և ԱԳՆ-ն: Նրանց ինտեգրված համագործակցությունն այլընտրանք չունի:

Այս ցուցակն իրականում մեծ և շարունակական է»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+