Արցախում Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ՝ պետական մարմինների աշխատակիցների համար մեկնարկել է ռուսական արտադրության հրաձգային զենքի և զինամթերքի հետ վարվելու պարապմունքների ծրագիրը. այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից:
«Մարտի 13-ին պարապմունքներ են անցկացվել Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ։ Նախատեսվում է տեսական փուլից հետո կազմակերպել նաև գործնական պարապմունքներ: Առաջիկայում նմանօրինակ պարապմունքներ կանցկացվեն նաև պետական մյուս մարմիններում»,-տեղեկացնում են Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







