Թուրքիայի հյուպատոսի սպանության համար ցմահ դատապարտված Համբիկ Սասունյանն առաջիկայում ազատ կարձակվի:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Սասունյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշման վերաբերյալ․
«Դիվանագետի վրա հարձակումը ոչ միայն ծանր հանցագործություն է կոնկրետ մարդու դեմ, այլև հարձակում հենց դիվանագիտության վրա։
Միացյալ Նահանգները վաղուց հանդես է գալիս այն բանի օգտին, որ նրանք, ովքեր սպանում են դիվանագետներին, ստանան առավելագույն հնարավոր պատիժը և կրեն այն առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:
Մենք կրկին մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Արիքանի ընտանիքին և Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին՝ նրանց կորստի կապակցությամբ»:
Պաշտոնական Թուրքիան խստորեն դատապարտել է Սասունյանի վերաբերյալ ներման հանձնաժողովի և նահանգապետի դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ նա դատապարտվել էր 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







