Այսօր Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։ Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։
Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է զոհվածների 1499 մարմին, որոնցից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







