Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:07

Գերությունց վերադարձած Մարալ Նաջարյանը մանրամասներ է պատմել

Գերությունց վերադարձած Մարալ Նաջարյանը մանրամասներ է պատմել

Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված և արդեն ազատության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում մանրամասներ է պատմել ադրբեջանական բանտում անցկացրած ծանր օրերի մասին։

Նա արդեն տանն է՝ Բեյրութ է վերադարձել։

Մարալն ու տաքսու վարորդ Վիգենը գնացել են Շուշի՝ հյուրանոցից իրերը վերցնելու: Ճանապարհին նրանց մեքենան կանգնեցրել են ադրբեջանցի զինվորականները, պահանջել անձնագրերը, դրամապանակները, հեռախոսներն ու մեքենայի բանալին:

«Մեզ իջեցրեցին մեքենայից, ասեցին, որ եթե նայեն ու որևէ խնդիր չլինի մեզ հետ, հետ կուղարկեն Երևան: Հեռախոսի մեջ Վիգենի կամավորական նկարները տեսան և ասացին, որ մեզ չեն կարող թողնել, ասացին՝ դուք տեռորիստ եք»,- ներկայացրեց նա։

Մարալ Նաջարյանի խոսքով՝ Վիգենին ծեծել են, որից հետո իրենց տեղափոխել են Ադրբեջան։

««Ջիպի» մեջ բալոններով գազ կար, դռները, պատուհանները փակեցին, և ես Վիգենին ասացի՝ մեզ երևի ուզում են այրել: Իմ աչքերը բաց էին, Վիգենինը՝ փակ»,- մանրամասնեց նա։

Մարալ Նաջարյանը խոստովանեց՝ հույս չի ունեցել, որ գերությունից կարող է վերադառնալ։

«Հույսս կտրել էի, բայց Աստծուն կաղոթեի, կասեի՝ Աստված, ինձի ուժ, կարողոություն տուր, որ դիմանամ»,- ասաց Մարալ Նաջարյանը։

Ասում է, որ իրեն ադրբեջանական բանտում նորմալ են վերաբերվել։

Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Հայաստան ապահով ու խաղաղ կյանքի հետևից էր եկել, բայց Վիգեն Էուլջեքյանի հետ գերի են ընկել եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո՝ Գորիս — Ստեփանակերտ ճանապարհին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+