Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:14

ԱԻ փոխնախարարը հարգանքի տուրք է մատուցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի կապակցությամբ

ԱԻ փոխնախարարը հարգանքի տուրք է մատուցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի կապակցությամբ

Մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները և այլք:

ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը զորակցության խոսքեր է հղել արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին, այնուհետև անդրադարձել է հայ-ճապոնական բարեկամությանը և արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:

«2013թ-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ ԱԻՆ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի կողմից Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի: Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ևս ապրել ենք այդ ողբերգությունը: Սակայն պետք է փաստեմ, որ սա մեր ժողովուրդներին կապող միակ օղակը չէ, Հայաստանը և Ճապոնիան, տարբերություններով հանդերձ, ունեն բազում նմանություններ՝ բնական հարուստ պաշարների բացակայություն, մտավոր մեծ ներուժ, աշխատասիրություն, պատմական տպավորիչ անցյալ, ազգային ինքնատիպ մշակույթ, որոնք էլ հիանալի նախադրյալ են դարձել տարբեր ոլորտներում համագործակցելու համար:
Մասնավորապես, ԱԻՆ-ը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համագործակցում է 2007 թվականից՝ համատեղ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր՝ տեխնիկական աջակցությունից մինչև կրթական, վերապատրաստման դասընթացների կազմակերպում և փորձի փոխանակում: Պետք է վստահաբար ասել, որ բոլոր ծրագրերն արդյունավետ են եղել»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին՝ 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, ընդգծել, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:

Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել հուշարձան-խաչքարի մոտ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+