Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հաշվետվություն է ներկայացրել: Նշենք, որ մինչ այդ Թանդիլյանը Սոցապնախարար է աշխատել նաև ՀՀ-ում:
Եվ այսպես ինչ է հասցրել անել նախարարն Արցախում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ, ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
1.Արցախցիներին 68 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության տրամադրում, անշարժ գույք չունենալու դեպքում՝ ևս 15 000 ՀՀ դրամ:
2. Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին 300 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցություն:
3. Պատերազմական ավերածությունների հետևանքով բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիներին 250 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցություն:
4. Պատերազմի ընթացքում անհայտ կորած և գերեվարված անձանց ընտանքիներին ամսական 300 000 ՀՀ դրամի չափով օժանդակություն՝ 6 ամիս ժամկետով:
5. 300 000 ՀՀ դրամի չափով աջակցություն՝ պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած անձանց առանձին խմբերին:
6. Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատման մասնագիտական խմբի կողմից իրականացվող աշխատանքներ:
Աշխատանքներ են տարվել վերաբնակեցման ոլորտում: Սոցիալական աջակցություն են ստացել հաշմանդամություն ստացած անձինք:
Այս և այլ հարցերի շուրջ առավել մանրամասն՝ այստեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







