ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նոր մանրամասներ է հայտնել գերության մեջ հայտնված ու երեկ ազատ արձակված լիբանանահայ Մարալ Նաջարյանի մասին։
Նա, մասնավորապե, գրել է․
«Երեկ Ստամբուլ-Բեյրութ չվերթով Մարալը հասավ իր որդիներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին՝ հրապարակային և ոչ հրապարակային, որպեսզի այս խիզախ կինը ազատվի գերությունից։
Շնորհակալություն ՌԴ դաշնային խորհրդի նախագահին, Լիբանանի կառավարությանը, Լիբանանի Կարմիր Խաչին, Լիբանանի ՀՅԴ կառույցին, Արման Թաթոյանին, Սիրանույշ Սահակյանին, ռուսաստանաբնակ իմ լավ բարեկամ Արայիկ Բաղդասարյանին (կներես Արա ջան, չէի կարող չասել) և մի քիչ էլ ինձ։
Եթե էսպես միակամ աշխատենք՝ մեր մյուս ռազմագերիների և գերեվարված կանանց դեպքում ևս կհաջողենք։ Երբ երեկ Ստամբուլի ժամանակով 9 անց 30 Մարալը նստեց Բեյրութ տանող ինքնաթիռը և ինձ արդեն Մոսկվայից տեղեկացրեցին, որ այլևս ամեն ինչ ապահով է՝ ես գրեցի՝ «մեր աղոթքները էս պահին քեզ հետ են Մարալ»»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







