Լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով գերության մեջ էր Ադրբեջանում, ազատ է արձակվել, իսկ այժմ ընտանիքի հետ գտնվում է Լիբանանում: Այս մասին Facebook-ում հայտնել է Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այս գործը հաջող ավարտվեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, մի քանի ռուս պաշտոնյաների, ինչպես նաև Կարմիր խաչի և Լիբանանի ՀՅԴ կազմակերպության շնորհիվ»,- գրել է Մելիքյանը:
Ավելի վաղ Մարալ Նաջարյանին ազատ արձակելու մասին հայտարարել էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո քրոջ հետ Հայաստան տեղափոխված լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերեվարվեց ադրբեջանական կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո:
Նա նոյեմբերի 11-ին գնացել էր Շուշի՝ իր անձնական իրերը հավաքելու, և գերեվարվեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին: Մարալ Նաջարյանը Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







