Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկի վերաբերյալ ընդդիմությունը ընդհանուր հայտարարի չի եկել:
Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին մեր համաքաղաքացիները, արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ո՞ր քաղաքական ուժին ձայն կտան: Armenia Today-ը փորձեց լսել նրանց կարծիքը։
Հարցված քաղաքացիները հիասթափված են թե՛ գործող իշխանությունից, թե՛ փողոցում պայքարի դուրս եկած ընդդիմությունից։ Մեզ հանդիպած քաղաքացիներն ասում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում իրենց ձայնը չեն տալու ո՛չ գործող իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը։ Նրանք այլընտրանքային ուժ են ուզում տեսնել։ Իսկ մի մասն էլ դեռ չի կողմնորոշվել։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







