Թեև «Հայրենիքի փրկության շարժում»-ն ԱԺ-ի շենքը երեկվանից շրջափակել է, սակայն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը մեկնարկել է։
Հանձանաժողովը քննարկում է ՀՀ հաշվեքննիչ պալատի թեկնածուի ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ 10 օրից ավել է՝ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները փակ են պահում Բաղրամյան պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Իսկ երեկ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց շրջափակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել շենք։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







