««Հայրենիքի փրկության շարժումը» պնդել է իր դիրքորոշում, որ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը, պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան»,- այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում, ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը:
Ապա նշեց, որ նախագահի հետ հանդիպել են երեք անգամ:
«Առաջին հանդիպման ժամանակ մենք բավականին բազմաբովանդակ խոսել ենք, ներկայացրել էինք մեր պահանջները։ Սա երրորդ հանդիպումն էր, նախագահը կարիք ուներ ինչ-որ դետալներ ճշտելու, խոստացավ, որ մինչև օրվա վերջը կմտածի և իր որոշման մասին տեղյակ կպահի»,- ասաց Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







