Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:40

Հայրենադարձ 100 լիբանանահայ ինտեգրման մի շարք խնդիրներ է ներկայացրել

Հայրենադարձ 100 լիբանանահայ ինտեգրման մի շարք խնդիրներ է ներկայացրել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Հայրենադարձի իրազեկման շարք» նախաձեռնությունը, որի առաջին հանդիպումը «Լիբանանահայեր. ինտեգրման հարցեր» թեմայով էր: Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։  

«Մեր գրասենյակում կայացած քննարկմանը մասնակցում էին 100 հայրենադարձ լիբանանահայեր: Հայրենադարձության և ինտեգրման հարցերի համակարգող Հովհաննես Ալեքսանյանը նախ ներկայացրեց հայրենադարձների ինտեգրման խնդրիներին և լուծումներին վերաբերող տեղեկատվություն՝ պարզաբանելով ՀՀ քաղաքացիության ու կացության կարգավիճակի ձեռքբերման, գրանցման, նախակրթարաններում, հանրակրթական, բուհական, առողջապական հաստատություններում գրանցվելու, անձնական օգտագործման գույքն ու ավտոմեքենան առանց մաքսային տուրքի վճարման մաքսազերծելու, սոցիալական օժանդակության, աշխատանքի տեղավորման, զինվորական ծառայության, վարորդական իրավունքի ձեռքբերման, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցեր։

Հայրենադարձների բարձրացրած խնդիրները տարաբնույթ էին՝ բնակվարձերի հարցում պետական աջակցություն և բնակվարձի թանկացման վերահսկում, հիպոթեքային բնակարանային ծրագրի ներդրում, առողջապահական երաշխիքներ, աշխատանքի և դրա դիմաց բավարար վարձատրություն, ուսման վճարների փոխհատուցման հարցեր և այլն։ Հարց ու պատասխանի ժամանակ մեր աշխատակիցներն արձանագրեցին հայրենադարձների բարձրացրած խնդիրները, տեղում առաջարկվեցին որոշ լուծումներ։ Բարձրացված խնդիրների ու հարցերի մի մասը քննարկվելու է ոլորտային պետական այլ լիազոր մարմինների հետ՝ լուծումներ գտնելու նպատակով»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+