Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:05

Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապագան.Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապագան.Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը վերահաստատում է, իր դիրքորոշումը և անվերապահորեն աջակցում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անդամներին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը:

«Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապագան:

Պետք է սթափվենք, կատարենք ճիշտ հետևություններ և ընտրություններ:

Դարեր շարունակ մենք գոյատևել և հաղթել ենք միասնության շնորհիվ և պարտվել ու կրել զրկանքներ, պառակտումների պատճառով:

Ղարաբաղյան պատերազմի վաղ շրջանից սկած, հայոց բանակը սկսել է կազմավորվել, նվիրումի, մեծ ջանքերի և անգին արյուն-քրտինքի շնորհիվ, և հիմնվելով աֆղանական պատերազով ու անգամ Հայրենական Մեծ պատերազմով անցած վետերանների բազմայա փորձի վրա: Այդ անգին փորձի ներդրման շնորհիվ է նաև, որ  մենք հաղթեցինք Արցախյան ազատամարտը:

2016-ի ապրիլյան մարտագործողոթյունների օրերին ևս, բանակին օգնության հասան մի շարք վետերաններ, պահեստազորի շարքերն անցած ազատամարտիկ զինվորականներ և նրանց ջանքերի միջոցով է նաև, որ հնարավոր եղավ կանխել մեծ աղետը, խուսափել մեծ կորուստներից ու ավերներից:

Սակայն 2020-ի պատերազմի ընթացքում, բանակում սկսված «բարեփոխումների» պատճառով մի շարք առանցքային հրամանատարներ չեզոքացված էին և չստացան բանակի բարձրագույն հրամկազմին օգնության հասնելու հնարավորություն, և դա է պատճառներից մեկը, որ կրեցինք պարտություն:

Սակայն փաստորեն դեռ սա էլ բավական չէ:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ակտիվ հետևում է Հայաստանի ռազմաքաղաքական դաշտում կատարվող փոփոխություններին և ցավով արձանագրում, որ այսօր ևս հայոց բանակում շարունակվում է հմուտ վետերան զինվորականներից ձերբազատելու և բանակի բարձրագույն սպայակազմն ու գլխավոր շտաբը անփորձ կադրային սպաներով համալրելու գործընթացը, որը կարող է հանգեցնել աղետալի ողբերգության: Քանի որ մեր ազատամարտիկ գեներալների փորձն անգին է, իսկ առջևում նորանոր պատերազմական վտանգներ են հասունանում: Վտանգներ, որոնք կարող են հանգեցնել շատ ավելի աղետալի և ողբերգական հետևանքների, քան անգամ 2020-ի պատերազմն էր:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը վերահաստատում է, իր դիրքորոշումը և անվերապահորեն աջակցում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անդամներին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Եթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք`ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում»,- ասված է հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+