Հայրենի Աքորի գյուղում 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար տուն կկառուցեն: Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Քիչ առաջ հերթական այցը կատարեցի տիկին Անիչկայի վագոն-տնակ` այս անգամ բոլորովին այլ լուրերով։ Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը` Ա.Գ.-ն, մայրը` տիկին Անիչկան, և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման համակարգով, նոր կոմունիկացիոն գծերով, բոլոր հարմարություններով»,- գրել է Մկրտչյանը։
Համբուրգի հայ համայնքի նախագահ Սերժ Անգելյանը չի մերժել պատգամավորի խնդրանքը՝ տուն կառուցել այդ ընտանիքի համար: Փաստաթղթային աշխատանքներն այսօր սկսվել են։ Վաղը Երևանից Աքորի գյուղ կգնա ոլորտի առաջատար ճարտարապետներից մեկը, տեղում կմեկնարկեն նախագծային աշխատանքները, որի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի տան կառուցման աշխատանքը։
«Այսքանով չենք սահմանափակվելու։ Մնացածի մասին` առաջիկայում»,- գչել է Մկրտչյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







