Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներն ասուլիսի ժամանակ խոսել են արցախյան խնդրից

Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներն ասուլիսի ժամանակ խոսել են արցախյան խնդրից

Թուրքիայում կայացել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը: Հանդիպման ավարտին նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով. գրում է ermenihaber-ը:

Զալկալիանին նշել է, որ Թուրքիան Վրաստանի աջակիցն է ու հիմնական ռազմավարական գործընկերը:

Նրա խոսքով՝ հանդիպմանը թուրք գործընկերոջ հետ ընդգծել են Վրաստան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական հարմագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Ըստ Զալկալիանիի՝ Վրաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր մարտահրավերներ համավարակի հաղթահարման, ինչպես նաև տնտեսական վերականգնման առումով: Նա Թուրքիային շնորհակալություն է հայտնել համավարակի ընթացքում Վրաստանին ցուցաբերված օգնության համար:

Անդրադառնալով թուրք-վրացական հարաբերությունների 100-ամյա տարեդարձին՝ Զալկալիանին ասել է. «100 տարի է անցել, ինչ սկսվել է մեր դիվանագիտական հարաբերություննները։ Դա ցույց է տալիս, թե որքան ամուր են մեր հարաբերությունները:

Վրաստանի ԱԳ նախարարը խոսել է նաև հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման մեկնարկի և բիզնես կապերի զարգացման նախաձեռնության մասին։

«Մենք մեր հարևաններին առաջարկում ենք Թբիլիսին որպես երկխոսության հարթակ։ Մասնավորապես, առաջարկում ենք սկսել հարաբերությունների կարգավորում, տնտեսության, բիզնեսի և մշակույթի զարգացման վերաբերյալ կողմնորոշման գործընթաց», — ասել է արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ երեք երկրները պետք է իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին։

Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ վճռականորեն աջակցում են Վրաստանի տարածքային և սահմանային ամբողջականությանը:

Թուրքիայի ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ վրացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել արցախյան հրադադարից հետո տարածաշրջանի կայունության համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

«Առաջիկա ժամանակահատվածի համար «3 գումարած 3» ձևաչափով առաջարկ է եկել Ադրբեջանից, մենք դրան աջակցում ենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանը որոշ ռեզերվներ ունի, բայց ամեն դեպքում Թուրքիան շարունակելու է մեծացնել աջակցությունը տարածաշրջանային մեխանիզմներին և համագործակցությանը, որի մեջ է նաև Վրաստանը»,-ասել է նա:

Չավուշօղլուն պնդել է, որ նպատակ կա տարածաշրջանում խաղաղության, բարօրության և կայունության հաստատման համար, ինչպես նաև մի շարք ոլորտներում, ինչպիսիք են լոգիստիկան, առևտուրն ու էներգետիկան, վստահությունը բարձրացնելու միտված քայլեր ձեռնակել:

«Մենք աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան կապերի հետագա ամրապնդմանը, և, այդպիսով, մենք միշտ հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների ավելի ամրապնդման և անդամակցության գործընթացի վերաբերյալ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»,-նշել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+