Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:39

Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ձևավորել է Բիզնեսի բարեվարքության ակումբ (Ակումբ), որը գործարար բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության խթանմանը միտված առաջին գործարար հավաքական նախաձեռնությունն է Հայաստանում: Բարեվարքության հավաքական գործողությունները գործուն միջոց են գործարարների համատեղ և համակարգված ջանքերով առողջացնելու ու բարելավելու գործարար միջավայրը:

Ակումբը ձևավորվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով իրականացվող «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում և հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչներին միավորում է կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ: Հաշվի առնելով, որ կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգը նպաստում է թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորմանը, աջակցում տնտեսություն երկարաժամկետ, համբերատար ու կառուցողական ներդրումների ներգրավմանը, նպաստում է գործարար հատվածի կենսունակությանը և խթանում տնտեսական աճը՝ դրան առնչվող հիմնահարցերն այսօր, ավելի քան երբևէ Հայաստանում ունեն արդիական նշանակություն:

Ակումբին անդամակցելը գործարար համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա իրենց ներդրումն ունենալ Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման հարցում, ինչպես նաև առաջարկել կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների լուծումներ։ Գործարար համայնքի մասնակից-ներկայացուցիչները հնարավորություն կունենան շփվելու միջազգային փորձագետների և պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։ Նրանք կստանան մասնագիտական աջակցություն բարելավելու սեփական կառավարման համակարգը և նպաստելու, որ լավ կառավարման գործելաոճը դառնա Հայաստանում գործարարությամբ զբաղվելու «խաղի կանոն»:

Ակումբի հարթակը բաց է ցանկացած կազմակերպության համար, որը խոսքով և գործով հարգում է բարեվարքության ստանդարտներն ու պատրաստ է դառնալ դրանց ջատագովը: Ակումբի բոլոր հնարավոր մասնակիցները` մինչ դրան միանալը, պետք է ստորագրեն Հակակոռուպցիոն հռչակագիր, որին ներկայումս միացել են ավելի քան 50 ընկերություններ` հավաստելով, որ այն Հայաստանում բիզնեսի բարեվարքության խթանմանը միտված իրենց գործունեության կարևոր բաղադրիչն է: Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը պատրաստ է այս նախաձեռնությունում ներդնել իր մասնագիտական կարողություններն ու ներուժը, գործարար կապերն ու հնարավորությունները, ինչպես նաև համակարգել նախաձեռնության գործունեությունը:

Ակումբին միանալու համար պետք է կապ հաստատել Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով` +374 99 444442 կամ գրելով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին` [email protected]:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+