Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:40

Վերագործարկվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» ծառայությունը

Վերագործարկվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» ծառայությունը

Քաղաքացիների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու և փաստաթղթաշրջանառության գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում (hասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ,Կառավարության 3-րդ տուն) վերագործարկվել է «Մեկ պատուհանի» ծառայությունը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ծառայության միջոցով քաղաքացիները կարող են առանց ավելորդ անհարմարության տեղեկություն ստանալ իրենց դիմումների, հայտերի ու նամակների վերաբերյալ, փոխանցել թղթային դիմումներ ու գրություններ, ստանալ խորհրդատվություն, կապ հաստատել նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ։

«Մեկ պատուհանի» միջոցով քաղաքացիները կարող են հանձնել դիմումներ\հայտեր և ստանալ համապատասխան թույլտվություններ և լիցենզիաներ․

  • Խմելու-կենցաղային նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • Գյուղատնտեսական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • Արդյունաբերական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • Ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • էներգետիկ նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • Անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյու¬թերի Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր(ներ) ստացում,
  • Եվրասիական տնտեսական միության տարածք վտանգավոր թափոնների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տարածքից արտահանման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքում,
  • Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար հայտի թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
  • Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման հայտի ներկայացում և պայմանագրի ստացում,
  • Այլ նամակներ, դիմումներ և բողոքներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+