Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:42

Ֆոտոմրցույթ՝ ատոմային ոլորտի 55-ամյակի առթիվ․ հայտարարված է 6 մրցանակ

Ֆոտոմրցույթ՝ ատոմային ոլորտի 55-ամյակի առթիվ․ հայտարարված է 6 մրցանակ

2021 թվականին Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ Այդ կապակցությամբ հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» պետկորպորացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանում և Գյումրիում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնների հետ կազմակերպել են «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

«Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները` պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ, անկախ տարիքից, մասնագիտությունից և հետաքրքրություններից: Աշխատանքները կարելի է նկարահանել թվային կամ ժապավենային լուսանկարչական սարքով, սմարթֆոնով, դրոնով կամ այլ սարքավորումներով: Ֆոտոմրցույթին մասնակցելու համար պետք է աշխատանք ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով.  

«Իմ երկրի ատոմային էներգիան». լուսանկարներ, որոնք արտացոլում են բնության և հանրության փոխհարաբերություններն ատոմային էներգետիկայի հետ:

«Հայաստանի կյանքի էներգիան». Հայաստանի գլխավոր հարստությունը՝ մարդկանց ներկայացնող ֆոտոպատմություններ: Լուսանկարի հերոսները կարող են լինել մարզիկներ, արվեստագետներ, գիտնականներ և այլն:

«Հայաստանի էկոլոգիան և բնությունը». լուսանկարներ, որոնք արտացոլում են Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությունն ու բազմազանությունը, միևնույն ժամանակ դրա փխրունությունն ու խոցելիությունը:

«Հայաստանի ատոմային էներգետիկայի պատմությունը»՝ արխիվային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Հայաստանում առաջին ատոմակայանը, մարդկանց, ովքեր այդ ժամանակ աշխատում էին ատոմակայանում:

Աշխատանքներն անհրաժեշտ է մինչև մարտի 21-ն ուղարկել հետևյալ հղմամբ: Հաղթողները հայտնի կդառնան ապրիլին: Հայտարարված է 6 մրցանակ, լավագույն աշխատանքների հեղինակները կստանան պատվոգրեր և նվերների հավաստագրեր: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի խոսքով՝ մրցույթը հնարավորություն է տալիս նորովի տեսնել Հայաստանն ու ատոմային ոլորտը. «Դպրոցականներին, բուհերի տեխնիկական, գեղարվեստական ​​և այլ մասնագիտությունների ուսանողներին, լուսանկարչական ստուդիաների սովորողներին, լրագրողներին և ֆոտոթղթակիցներին, բոլոր նրանց, ովքեր պարզապես սիրում են լուսանկարել, հրավիրում ենք մասնակցել մրցույթին: Համոզված ենք, որ ֆոտոմրցույթի շնորհիվ կբացահայտենք նոր տաղանդներ, իսկ ներկայացված լուսանկարները թույլ կտան նորովի նայել Հայաստանին և ատոմային ոլորտին»»,-ասված է հաղորդագրության մեջ։  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+