Դերասանուհի Անջելինա Ջոլին ռեկորդային գնով՝ 11,5 մլն դոլարով վաճառել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի միակ կտավը։
Forbes-ը հայտնում է, որ խոսքը Ուինսթոն Չերչիլի «Ալ-Կուտուբիա մզկիթի մինարեթ» կտավի մասին է, որի մեկնարկային գինն աճուրդում եղել է 3,4 մլն դոլար։
Չերչիլը կտավը նկարել է 1943 թվականին։ Քաղաքական գործիչն այն նվիրել Է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, ավելի ուշ նա ժառանգաբար անցել է Ռուզվելտի որդուն։ 2011 թվականին «Ալ-Կուտուբիա մզկիթի մինարեթը»-ը գնել Է Ջոլիի ընտանիքը. նկարը կնոջ համար նվեր է գնել նրա նախկին ամուսին դերասան Բրեդ Փիթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







