Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

Վիճակագրական կոմիտեն հերքում է Փաշինյանին. ՀԴՄ կտրոնների շրջանառությունը չի ավելացել

Վիճակագրական կոմիտեն հերքում է Փաշինյանին. ՀԴՄ կտրոնների շրջանառությունը չի ավելացել

Վիճակագրական կոմիտեն հերքում է Փաշինյանին. ՀԴՄ կտրոնների շրջանառությունը չի ավելացել։ Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Փետրվարին կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ ՀԴՄ կտրոններ ավելի շատ են տպվել։ Մինչդեռ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հերքում են վարչապետի պնդումները։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսությունը 7,5 տոկոսով անկում է գրանցել։ Առևտի շրջանառությունը կրճատվել է -15,1 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ -10,3 տոկոսով, արդյունաբերությունը՝ -10,8 տոկոսով։ Հետևաբար այս անկման ցուցանիշների պայմաններում չէր կարող ՀԴՄ կտրոնների շրջանառությունն ավելանալ։

Փաշինյանի հայտարարությանը հակասում է նաև այն փաստը, որ միջին ամսական անվանական աշխատավարձը 3,8 տոկոսով նվազել է։ Անշուշտ, նվազող եկամտի և 4,5 տոկոս ապրանքների գնաճի պայմաններում մարդիկ չէին կարող շատ առևտուր անել։ Ի դեպ, վերջին շրջանում բանկերն էլ սպառողական վարկերի ֆինանսավորումը զգալի կրճատել են։ Իսկ արտահանման -11,3 տոկոս անկումը փաստում է, որ Հայաստան ավելի քիչ գումար է հոսել։ 2021 թվականի հունվար ամսվա վատ ցուցանիշներն ազդել են նաև փետրվարի վրա և չէին կարող իրարից կտրուկ տարբերվել։

Նման խիստ լավատեսական հայտարարություն վարչապետն արել էր նաև 2020 թվականի օգոստոսի համար, ինչը դարձյալ հերքվեց պաշտոնական վիճակագրությամբ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ երկրում շարունակում է խորանալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, իսկ գործող իշխանությունները սոցիալ–տնտեսական խնդիրները բացահայտելու և դրանք լուծելու փոխարեն, լավատեսական կեղծ հայտարարություններով սխալ ազդակներ են հղում հանրությանն ու բիզնեսին»,- գրել է Պարսյանը։

Нет описания фото.

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+