Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշումներ է ստորագրել Դիլիջան և Թումանյան համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ նշանակելու մասին․
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Տիգրան Մխիթարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







