Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների ծառայությունից։
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին երթևեկությունը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







