Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Դատապարտում եմ Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձը։ Կոչ եմ անում հայ ժողովրդին տեր կանգնել ժողովրդավարությանը»,- գրել է Փայլանը Twitter-ի էջում։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարն Մևլութ Չավուշօղլուն նույնպես անդրադարձել էր այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը: Նա նշել է, որ Թուրքիան աշխարհի որ երկրում էլ որ լինի, կտրականապես դեմ է արտահայտվում ռազմական հեղաշրջմանը կամ ռազմական հեղաշրջման փորձերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







