Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:55

Վարչապետը նշանակել է ծառայողական քննություն՝ պարզելու IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում տեղի ունեցածը

Վարչապետը նշանակել է ծառայողական քննություն՝ պարզելու IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում տեղի ունեցածը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ հիշեցնելով, որ որոշակի խնդիր էր առաջացել մեր ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված: Նա հայտնեց, որ նշանակել է ծառայողական քննություն, որի արդյունքներով մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն:

«Եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ հարցում թերացել են, ապա նրանք անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-նշեց վարչապետը և կառավարության անդամների հետ անցավ  օրակարգի քննարկմանը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էին IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի լուսանկարները, որտեղ ներկայացված էին միայն բուկլետներ, իսկ ցուցանմուշները բացակայում էին:

ՀՀ ԲՏԱ նախարարությունը տեղեկացրել էր, թե ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որ սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվել էր ծառայողական քննություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+