Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Փաշինյանը մեր հարաբերությունները կտրուկ վատացրեց Ռուսաստանի հետ․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Փաշինյանը մեր հարաբերությունները կտրուկ վատացրեց Ռուսաստանի հետ․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր կրկին Ազատության հրապարակում է՝ հանդիպելու քաղաքացիների հետ։ Մինչև քաղաքացիների հետ զրույցը՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Նա ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են: Կարծում է՝ եթե  վարչապետը շարունակի պաշտոնավարել, հնարավոր է՝ աշխարհի բոլոր երկրների հետ էլ վատ հարաբերություններ կունենանք: 

«Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի մասին ասվածի վերաբերյալ նշեմ, որ այդ հայտարարությամբ մեր հարաբերությունները կտրուկ վատացրեց Ռուսաստանի հետ: Նա այդ զենքից որևէ բան չի հասկանում: Ես չգիտեմ՝ նա դիտավորյա՞լ ասաց, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր: Հետո երևի իր համար նաև նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ ու այդկերպ ուզում է ասել, որ վատ զենք է ձեռք բերվել»,- տեսակետ հայտնեց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է. «Թող հարց տան՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10%-ով»։

Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանել է՝ «Չգիտեմ, միգուցե  80-ականների զենք է»:

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+