Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի մարտի 2-ին՝ ժամը 10-ին, Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ-ից։
Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին և մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին:
Լսումների վերաբերյալ տեղեկատվության, անցկացման ձևաչափի, մասնակիցներիի տվյալների, ինչպես նաև ելույթի հայտի համար խնդրում ենք զանգահարել ( 047)95 09 24 հեռախոսահամարով մինչև ս.թ. փետրվարի 28-ը:
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանում շրջանառվում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







