Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 10։00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի հարակից տարածքներում կիրականացվեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ, և հնարավոր է՝ լսվեն պայթյունների ձայներ։
«Խնդրում ենք չանհանգստանալ ու խուճապի չմատնվել»,-ասված է մարզպետարանի տարածած հայտարարությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







