Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:24

Խաղողի մթերման գործընթացը կվերահսկվի բջջային հավելվածի միջոցով

Խաղողի մթերման գործընթացը կվերահսկվի բջջային հավելվածի միջոցով

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 18-ի նիստում, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին հարցը։

«Այս որոշմամբ մենք մոտ 954 մլն դրամ ուղղում ենք մեր նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը, որից 99 մլն դրամը կհատկացվի անցած տարվա աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի շրջանակում ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32,5 մլն դրամը՝ տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերությունների համար նախատեսված 25-րդ միջոցառման ապահովմանը, 165 մլն դրամը՝ կոնյակի, սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը, 114 մլն դրամ էլ կուղղվի պատերազմից տուժած անձանց խնդիրների լուծմանը, 543 մլն դրամ էլ՝ կորոնավիրուսով հիվանդների բուժմանը»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Խոսելով կոնյակի ու սպիրտի արտահանումը խթանելուն ուղղված աջակցության ծրագրի մասին,  Քերոբյանն ասաց, որ հաշվի առնելով նախորդ տարվա ճգնաժամը, կարևոր է նաև մթերման շղթայի ամբողջականությունն ապահովելը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում ասաց, որ նախորդ տարի տնտեսվարողներն անգամ տարայի խնդիր են ունեցել։ Խնդիր էր դարձել նաև խաղողի իրացումը։ Ամբողջ շղթայի աշխատանքի համար այս հատկացումը կարևոր մասնիկ էր։

Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խաղողի մթերման գործընթացը պետք է հնարավորինս թափանցիկ լինի, ինչին Քերոբյանը պատասխանեց․

«Մենք պետք է այդ հարցը լուծենք թվային մեթոդների կիրառմամբ, որպեսզի շատ աշխատուժ չներգրավենք։ Երեք մարզում ավարտված են խաղողի տնկարկների քարտեզագրումները։ Եվս երկուսում դրանք կավարտվեն այս տարի, ու բջջային հավելվածի միջոցով կկարողանանք վերահսկել խաղողի մթերումն ամբողջությամբ»,- ասաց Քերոբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+