Դեպի ՀՀ՝ Շուշի-Բերձոր ճանապարհի «Լիսագոր» հատվածում առավոտյան առկա էր մերկասառույց: Այս պահին շինարարական կազմակերպությունները աղցանման աշխատանքներ են իրականացնում բոլոր այն տեղամասերում, որտեղ կա անցանելիության խնդիր: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է, իսկ Սարավան-«Զանգեր» հատվածում և Արարատի մարզում տեղում է ձյուն:
ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին. արտակարգ իրավիճակից և դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար երթևեկությունը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







