Փետրվարի 15-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր դիմել մայրաքաղաքի բնակչուհի, 1963թ. ծնված Գ. Ա.-ն և հայտնել, որ փետրվարի 13-ին ժամը 12:00-ի սահմաններում, իր դուստր 2000թ. ծնված Հ. Ա.-ն տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Այս մասին հայտնել է Արցախի ոստիկանությունը։
Փետրվարի 16-ին՝ ժամը 20:00-ին, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և ԱՀ Ազգային անվտանգության ծառայության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հ. Ա.-ն հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







