Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:14

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան, իրացման մեխանիզմը, պարզվել հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնցից 4-ին մեղադրանքներ են առաջադրվել, ևս մեկը ներգրավվել է որպես մեղադրյալ և հայտարարվել հետախուզում: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես՝ Երևանի բնակիչ, 28-ամյա երիտասարդի մոտ խոշոր չափերով՝ շուրջ 4,13 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված թմրամիջոցը ձեռք է բերել մշտական բնակության վայր չունեցող 28-ամյա երիտասարդից, որին էլ իր հերթին, քննության տվյալներով, թմրամիջոցն իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 1 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ և խոշոր չափով՝ 0,59 գրամ քաշով, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել Ագարակ քաղաքի 44-ամյա բնակչից, որն էլ իր հերթին՝ ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուց:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ագարակ քաղաքի բնակիչը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից է դարձրել իր 14-ամյա որդուն. պատանու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 200 գրամ «Մեթամֆետամին» և 0,5 գրամ քաշով «Մարիխուանա», իսկ բնակարանի խուզարկությամբ՝ 50 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ հայ-իրանական սահմանի մոտակայքում, ազգությամբ պարսիկ, ԻԻՀ վերոհիշյալ քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել է 465 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչ, 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-ամյա տղամարդուն՝ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ագարակի բնակչին՝ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս 14-ամյա որդուն՝ 34-38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 28-ամյա մյուս երիտասարդը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+