Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:25

Ուժգին երկրաշարժի հավանականության մասին տվյալներ չկան․ ԱԻՆ մասնագետ

Ուժգին երկրաշարժի հավանականության մասին տվյալներ չկան․ ԱԻՆ մասնագետ

Տվյալներ չկան, որոնք հաստատեն Հայաստանում սպասվող ուժգին երկրաշարժի մասին, «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Միաժամանակ, նա շեշտեց, որ, ինչպես ԱԻՆ-ը զգուշացրել էր, թույլ և միջին ուժգնության ցնցումներ դեռ չեն բացառվում:

«Երկրաշարժերի կանխատեսումը բարդ խնդիր է, ընդհանուր լուծում համաշխարհային մակարդակում դեռ չունի հիմնախնդիրը, բայց տեղական կառույցը, ուսումնասիրելով երկրի կառուցվածքը, որոշակի հաջողություններ ունի, Սեյսմիկ պաշտպանության տարածքային կառույցը ևս որոշակի կանխատեսումներ կարող է անել, և դա դեռ ուժեղ երկրաշարժի կանխատեսում չէ: Շորժայի երկրաշարժից առաջ ու հետո տեղեկություն ենք տրամադրել, ԱԻՆ-ի կայքում կա, որ ցնցումներ լինելու են, չեն բացառվում միջին ուժգնության և թույլ ցնցումներ: Եվ տեղի ունեցավ Նուբարաշենի երկրաշարժը, որն զգացվեց: Հիմա էլ մեր տվյալների համաձայն` կարող ենք ասել, որ ոչինչ չի փոխվել»,- նշեց մասնագետը։

Օգտատերերը ԱԻՆ ներկայացուցչին նաև հարցրեցին` ինչո՞ւ նախարարությունը չի պահանջում քանդել բազմաբնակարանային շենքերում ինքնակամ շինությունները: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականն ասաց` դա իրենց լիազորությունների շրջանակում չէ:

Հրաչյա Պետրոսյանը հիշեցրեց, որ Սպիտակի երկրաշարժի ավերածությունների 10 տոկոսը բնակիչների ինքնագործունեության արդյունք էր։

«Մի տեղ պատ են քանդել, զգեստապահարան սարքել, կան մարդիկ, որ իրենց համարում են հանճարեղ շինարարներ: Բացի դրանից, դա շատ տգեղ է, նույնիսկ կենտրոնական փողոցներում հրաշալի շենքեր  կան,  բայց վերևը մի հատ «բուդկա» է դրված, ոչ ոք չի ասում՝ այդ ի՞նչ ես արել»,- նկատեց նա։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականի ներկայացմամբ՝ Երևանում զգացված երկրաշարժը թույլ էր, 111-րդ գրանցված հետցնցումն է։

Նա նշեց, որ Երևանին ամենամոտը գտնվում են երևանյան խորքային ակտիվ և Գառնիի ակտիվ սեյսմածին խզվածքները, որտեղ կարող են լինել ավելի ուժեղ երկրաշարժեր։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին  Հայաստանի տարածքում Երևանի ժամանակով 15:29-ին երկրաշարժ է գրանցվել, երկրաշարժի էպիկենտոնը Երևանից 8 կմ հարավ է եղել:

Հիշեցնենք նաև, որ երեկ ևս Շորժա գյուղի մոտ երկրաշարժ էր գրանցվել։ Մեկ ժամ առաջ այդ տարածքից 5 կմ հյուսիս-արևելք կրկին տեղի էր ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ՝ հետցնցում։

Ավելի վաղ Գեղարքունքի մարզում կրկին երկրաշարժ էր գրանցվել։ Ըստ ԱԻՆ-ի՝  բազմաթիվ հետցնցումներ են գրանցվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+