Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:39

Գորիսի նորակոչիկները մեկնեցին ծառայության

Գորիսի նորակոչիկները մեկնեցին ծառայության

Գորիսում զորակոչի մեկնարկն այս տարի հանդիսավորությամբ ազդարարվեց խորհրդանշական վայրում՝ Վերիշեն բնակավայրի 4-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Վերիշենում մեծ տոնախմբություն էր՝ տարվա առաջին զորակոչը նշվեց մեծ շուքով: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Տեր Ահարոն քահանա Մելքումյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանի համատեղ մտահղացմամբ միջոցառման նպատակն էր վերականգնել Ազգային բանակի լավագույն ավանդույթը։ Տոնախմբությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի ՄՎ պետ Կարեն Ջավահիրյանը, Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հակ Մարգարյանը, Առաջին բանակային կորպուսից ներկայացուցիչներ, ՌՈ Սյունիքի բաժնի պետ Աշոտ Բաբայանը, Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Այս տարի առաջին զորակոչը կատարվեց մատաղի արարողությամբ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում 7 գառ, որպես մատաղ, մատուցվեց հանրությանը՝ հանուն բանակ մեկնող նորակոչիկների անվտանգ ծառայության, հայրենիքի հզորացման, հանուն ապագա հաղթանակների։ Մատաղի արարողությունը սկսվեց աղի օրհնությամբ, որը կատարեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը: Մատուցվեց պատարագ, Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ:

Միջոցառման ողջ ընթացքում ընդգծվեց Հայոց բանակի դերը, հայ զինվորի անկոտրում կամքն ու հայեցի ոգին:

Նժդեհյան ոգով, սեփական կոչմանն ու հայրենիքին նվիրվածության նժդեհյան օրինակով՝ նորակոչիկներին ուղղվեց Գարեգին Նժդեհի խոսքը, որը ժամանակին Սպարապետը հղել էր թշնամու դեմ մարտի մեկնող իր զինվորներին: Նորակոչիկները մեկնեցին բանակ՝ կատարելու հայրենիքի նկատմամբ պարտքը՝ իրենց հետ տանելով բազմաթիվ ջերմ մաղթանքներ ու օրհնանքներ: Խաղաղ և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+