Դոնբասում պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է երեք ուկրաինացի զինծառայող. գրում է EAdaily լրատվականը:
Ուկրաինայի զինված ուժերի «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խմբի պատասխանատվության տարածքում ՝ Նովոլուգանսկոյե բնակավայրից ոչ հեռու, դիրքեր տեղափոխվելիս, անհայտ պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով, զոհվել է միացյալ ուժերի 3 զինծառայող: Հանգամանքները քննվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







