ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ալեքսեյ Նավալնու աջակցության բողոքի ակցիաներն առաջացել են ռուսաստանցիների՝ համաճարակի պատճառով կուտակված հոգնածության ֆոնին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ինչ վերաբերում է այն փաստին, որ մարդիկ գնացել են բողոքի ցույցերի ոչ միայն այդ անձի պատճառով: Աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում նաև մեզանում, մարդիկ հոգնում են, առաջանում է դժգոհություն այդ թվում՝ այն պայմանների նկատմամբ, որոնցում նրանք ապրում են, և նաև եկամուտների պատճառով են առաջանում այդ մտահոգությունները»,-ասել է Պուտինը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







