Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:19

Սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն շեմ կսահմանվի

Սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն շեմ կսահմանվի

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում քննարկվող նախագծերից մեկում նշված է, որ վերջին ամիսներին արձա­նագրված դրամի արժեզրկումը խնդիրներ է ստեղծել նախկինում կնքված լիզինգի պայմանագրերի շրջա­նակ­ներում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների մասով, որոնք դեռևս չեն հասել Հայաստան, և դրանք, Հայաստան հասնելու և լիզինգ ձևակերպելու օրվա արտարժույթի փոխարժեքով պայմանա­վորված, կարող են գերազանցել նախատեսված առավելագույն 450 մլն դրամի շեմը:

Ինչպես հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված յուրաքանչյուր լիզին­գառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրա­գումարի առավելա­գույն շեմը 2 անգամից ավելի կբարձրացվի (1 մլրդ)։ 

Լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային ժամկետանց պարտավորությունների 60 օրը գերազանցող ժամկետը փոխարինվում է 90 օրը գերազանցող ժամկետով։ 

Մեկ այլ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության մի շարք որոշումներով հաստատված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքի գծով սահմանել 14% առավելագույն փաստացի տոկոսադրույք (գործող 9%-14% փոխարեն)։

Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին տրամադրվեն 0% տոկոսադրույքով (գործող 2%-5% փոխարեն):

Նախագծով առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է ֆինանսական կառույցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկերի կամ լիզինգի տրամադրման դժվարությունների, ինչպես նաև արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար միանման արտոնյալ պայմաններ ապահովելու հանգամանքով: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+